Chanel ֆրանսիական նորաձևության տունն առաջին անգամ ցուցադրություն կկազմակերպի Կուբայում։ Դեֆիլեն կկայանա 2016 թվականի մայիսին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Հանրահայտ նորաձևության տան ցուցադրությունը, որը կկայանա մայիսի 3-ին, կդառնա առաջին նման ցուցադրությունը Լատինական Ամերիկայում։
Ինչպես նշվում է Chanel-ի հաղորդագրությունում, Կուբայի մշակութային հարստությունը և աշխարհին բաց լինելը երկիրը դարձնում են ոգեշնչման աղբյուր նորաձևության տան դիզայներ և գեղարվեստական ղեկավար Կարլ Լագերֆելդի համար։