Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    569
    577

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

2018թ-ին գործողության մեջ կմտնի նոր հարկային օրենսգիրքը

08 Հոկտեմբեր, 2015 11:49
2018թ-ին գործողության մեջ կմտնի նոր հարկային օրենսգիրքը

Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց ՀՀ հարկային օրենսգրքի նախագծին հավանություն տալու մասին հարցը սահմանված կարգով ԱԺ-ին ներկայացնելու որոշման նախագիծը:

«Օրենսգիրք ընդունում են այն երկրները որտեղ կանխատեսելի ու կայուն է հարկային դաշտը: Հայաստանի հարկային դաշտը համապատասխանում է այդ չափանիշներին և մենք կարծում ենք՝ կարելի է ընդունել հարկային օրենսգիրք: Հարկային օրենսգրքի ընդունումը չպետք է խոչընդոտի պետական բյուջեի եկամուտների աճին, այլ պետք է նպաստի երկրի մրցունակության և ներդրումային գրավչության գործոններին»,- ասաց Պավել Սաֆարյանը՝ հավելելով, որ օրենսգիրքը բաղկացած է լինելու չորս մասից, և այն գործողության մեջ կմտնի 2018թ հունվարի մեկից, ԱԺ կուղարկվի 2016թ-ից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ հարկային օրենսգրքի կազմումը ֆինանսների նախարարության տարիների տքնաջան աշխատանքի արդյուք է:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ֆինանսների նախարարը ներկայացրել է իր տեսլականը՝ հարկերի հավաքման, հաշվառման պրակտիկայի առումով, ներկայացրել է տնտեսագիտական այն սահմանները, ըստ որի պետք է կրճատել հարկային արտոնությունները և առավել հասցեական սուբսիդավորում իրականացնել պետական բյուջեից:

«Այսօրվանից այս օրենսգրիրքը պետք է լայնորեն քննարկվի, մանրակրկիտ պետք է քննարկվեն բոլոր առաջարկությունները և պատասխան տրվի բոլոր առաջարկներին ու մտահոգություններին: Հանձնարարում եմ նախարարներին մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել ժամանակացույց և սկսել ակտիվորեն քննարկել այս օրենսգիրքը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին