Կարևոր իրադարձություններ

Քլիվլենդ ու Տրիստան Թոմփսոնը վերջապես պայմանավորվել են

22 Հոկտեմբեր, 2015 15:56
Քլիվլենդ ու Տրիստան Թոմփսոնը վերջապես պայմանավորվել են

«Քլիվլենդ Կավալերսն» ու թիմի ծանր հարձակվող Տրիստան Թոմփսոնը այնուամենայնիվ պայմանավորվել են նոր պայմանագիր կնքելու հարցում, հայտնում է Northeast Ohio Media Group-ը: 24-ամյա բասկետբոլիստն ըստ նոր համաձայնագրի 5 տարվա համար կստանա 82 միլիոն դոլար աշխատավարձ:

Կողմերը երկար ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ: Արդյունքում Թոմփսոնը բաց է թողել թիմի մարզումային ճամբարն ու մի շարք մինչմրցաշրջանային ընկերական խաղեր:

Կանադացին նախորդ մրցաշրջանում կանոնավոր առաջնությունում մասնակցել է բոլոր 82 խաղերին, որոնցում միջինը վաստակել է 8,5 միավոր և տիրել է 8,0 անդրադարձի:

Հիշեցնենք, որ Թոմփսոնը հրաժարվել էր մինչ պայմանագր հարցով հստակություն ձեռք բերելը, մարզվել թիմի հետ, իսկ «Կավալերսը» նրա նկարները հեռացրել էր տնային մարզահամալիրից: 

 

Լրահոս

Դիտել ավելին