Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

25 Մարտ, 2025 20:00
Հեղինակ՝ Անահիտ Մանասյան
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:

«Մարտի 25-ին հանդիպում եմ ունեցել Ժնևում Human Rights Watch գրասենյակի ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրեն Լյուսի Մաքքերնանի հետ:

Քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձել եմ նաև Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների՝ մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու և անձանց անհապաղ ազատ արձակման կարևորության հանգամանքին:

Ի թիվս այլնի, քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր»,- նշված է գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին