Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ այցելել է Սյունիքի մարզ։
«Սյունիքի մարզի Գորիս քաղաքում զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը։
Ընկերական այց կատարեցի քաղաքում գտնվող շատ ակտիվ Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն»,- գրել է նա։