Ուկրաինայում պատերազմի ավարտի հնարավորության շուրջ Ջիդդայում բանակցություններից հետո, որում Կիևը պատրաստակամություն է հայտնել ընդունել Վաշինգտոնի առաջարկը՝ 30-օրյա հրադադար հաստատելու, եթե Ռուսաստանը համաձայնի դրան, ԱՄՆ-ը վերսկսել է ռազմական օգնության մատակարարումը երկրին:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսան։
«Ես հաստատում ունեմ, որ ԱՄՆ-ի կողմից անվտանգության աջակցությունը վերականգնվել է։ Պայմանագրերը սկսում են իրագործվել։ Պայքարը շարունակվում է»,- ասել է նա։
CNN հեռուստաալիիր կայքում հայտնել է, որ վերսկսվել են ամերիկյան օգնության մատակարարումները Ուկրաինային՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյայի:
Ավելի վաղ, ի պատասխան Ջիդդայում կայացած բանակցություններից հետո ուկրաինական հրադադարի համաձայնության, ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել են Կիևին օգնության անհապաղ վերսկսման մասին։
Բացի այդ, ԱՄՆ-ը խոստացել է անմիջապես վերադառնալ Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակմանը: