Փետրվարի 27-ին՝ ժամը 17:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը․ օգնության են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման կետի գազի սպասարկման և գազաբալոնի տեղադրման կետում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին, մարվել՝ 18։59-ին։
Այրվել են գազի սպասարկման և գազաբալոնի տեղադրման կետը՝ մոտ 40 քմ, ներսում «Toyota» մանկիշի ավտոմեքենա և հարակից երեք սենյակ (յուրաքանչյուրը 25 քմ)։
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են պահեստարանից գազի արտահոսքը, կատարել հովացման աշխատանքներ և կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ: