Փետրվարի 25-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Կարեն Փթուկյանը, ով հայտնել է, որ թալանել են իրեն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում Կ. Փթուկյանը ոստիկաններին հայտնել է, որ փետրվարի 24-ի ժամը 23:00-ից մինչև փետրվարի 25-ը ժամը 08:10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակի ավտոկայանատեղիում կայանված՝ իրեն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ իրեն պատճառելով նյութական վնաս։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Փթուկյանը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի նախկին պետն է, ով օրերս Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչությունում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ: