Սեփական որդիներին փողի դիմաց բանակից թռցրածներն ու դրանց գրպանից ռոճիկ ստացողները որոշել են, որ պիտի բարոյականության դասեր տան։
Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը՝ ի պատասխան իր՝ նախկինում արած հայտարարության համար իրեն քննադատողներին:
Այսօր Սարիկ Մինասյանն ասել էր, որ «Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել, բոլորս պիտի կռվեինք», ինչի համար արժանացել է ընդդիմախոսների կոշտ քննադատությանը:
«Ձեր երեսպաշտ, կեղծավոր էությունը էն ամենամեծ դավաճանությունն է, որ տեսել է էս երկիրը, որ տեսել են մեր զոհված հերոսները։
Եթե ձեզ սովորեցրել են, թե լկտիությամբ հնարավոր է ամեն ինչի հասնել, ու եթե սուտն ու կեղծիքը ամենալկտի ձևով պնդեք՝ այն կդառնա իրականություն, շատ սխալ են սովորեցրել, որովհետև բարոյականությունը ու ազնվությունը միշտ էլ հաղթում են երեսպաշտությանն ու կեղծավորությանը։
Դե իսկ կոնկրետ հարցի կոնկրետ ու անկեղծ տրված պատասխանը մանիպուլացնողներին մի ուրիշ առիթով կանդրադառնանք»,-ասել է Սարիկ Մինասյանը։