Քաղաքապետարանից հայտնում են, որ ավելի քան կես դար Գագիկ Մարտիրոսյանը և գրեթե 50 տարի Սլավա Մկրտումյանը կանգնած են Երևանի մետրոպոլիտենի սկզբնավորման ակունքներում: Նրանք երկուսն էլ Մետրոպոլիտենի երկարամյա աշխատակիցներ են:
Մարշալ Բաղրամյան կայարանի շինարարներից՝ Գագիկ Մարտիրոսյանը, երբ Մետրոպոլիտենի շահագործումից ամիսներ անց մարշալ Հովհաննես Բաղրամյանը այցելեց կայարան՝ ընդունելու և ուղեկցելու պատասխանատու գործը հանձնարարվեց հենց նրան:
Ներկայում մետրոպոլիտենի անվտանգ երթևեկության ավագ տեսուչ Սլավա Մկրտումյանն ու զարգացման և արդիականացման ծրագրերի բաժնում աշխատող՝ Գագիկ Մարտիրոսյանը պատմում են ստորգետնյա քաղաքի ստեղծման տարիների, Կարեն Դեմիրճյանի հետ ունեցած շփումների և հետաքրքիր հիշողությունների մասին: