Կարևոր իրադարձություններ

Կապահովվի Փարաքար և Գյումրի համայնքների ավագանիների ընտրությունների գործընթացի հրապարակայնությունը

27 Փետրվար, 2025 18:20
Կապահովվի Փարաքար և Գյումրի համայնքների ավագանիների ընտրությունների գործընթացի հրապարակայնությունը

Գործադիրն ընդունել է որոշում՝ մարտի 30-ին կայանալիք Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների գործընթացի հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Հիմնավորման համաձայն՝ ընտրությունների թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով այդ համայնքների ավագանիների ընտրությունների անցկացման համար տեղակայված թվով 99 տեղամասերում պետք է տեղադրվեն անշարժ տեսախցիկներ, որոնցով կիրականացվի տեսանկարահանում և առցանց ուղիղ հեռարձակում, ինչպես նաև անհրաժեշտ է իրականացնել տեղամասերի տեսանկարահանված նյութերի տեսագրում և պահպանում կենտրոնական պահպանման սերվերային համակարգում։

Հանրության համար հատուկ համացանցային կայքի միջոցով տեսանկարահանվող տեղամասերում քվեարկության ամբողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, ինչպես նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերը և վերահաշվարկն՝ առցանց ուղիղ հեռարձակումը դիտելու հնարավորության ապահովման նպատակով՝ պայմանով իրականացված գնանշման հարցման արդյունքում հաղթող է ճանաչվել «Յուքոմ» ընկերությունը՝ 75,600 հազար դրամ գումարով:

Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջների կատարումն ապահովելու նպատակով ըստ ցանկի՝ Արմավիր մարզի Վաղարշապատ քաղաքում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղակայված թվով 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում պետք է տեղադրվեն անշարժ տեսախցիկներ, որոնցով կիրականացվի նիստերի և վերահաշվարկների տեսանկարահանում և տեսաձայնագրում (պատկեր և ձայն), առցանց ուղիղ հեռարձակում, ինչպես նաև տեսաձայնագրությունների պահպանում կենտրոնական տեսագրման սերվերային համակարգում, որից կիրականցվի հրապարակումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

 

Լրահոս

Դիտել ավելին