Ռուսաստանը կապի մեջ է Ադրբեջանի հետ՝ այդ երկրում Россия сегодня միջազգային մեդիախմբի մաս կազմող Sputnik գործակալության ներկայացուցչությունը փակելու հարցով: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ադրբեջանցի գործընկերներին տեղեկացրել ենք մեր դիրքորոշումը՝ մեզ համար կարևոր այս հարցի վերաբերյալ։ Կարծում եմ՝ այն պակաս կարևոր չէ նաև Բաքվի համար։
Սպասում ենք կառուցողական արձագանքի»,-ասել է նա՝ նշելով, որ Մոսկվան ակնկալում է՝ Բաքվի հետ համատեղ ջանքերով կողմերը կգան փոխադարձ ընդունելի լուծման։