ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է չեղարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն, սակայն միջամտել է Մակրոնը։
Զելենսկին հաղորդագրություն է ստացել ԱՄՆ վարչակազմից, նրան խորհուրդ են տվել չգալ Վաշինգտոն, որից հետո նա զանգահարել է Ֆրանսիայի նախագահին, ով Թրամփին հորդորել է ընդունել Ուկրաինայի նախագահին։
Այնուհետև Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կստորագրի հազվագյուտ մետաղների հետ կապված պայմանագիր, երբ նա հասնի։