Կարևոր իրադարձություններ

Վենչուրային կապիտալը նպաստում է երկրի տնտեսական կայուն աճին. Գրիգորյանը՝ Ֆորմուլա ՎիՍի երկրորդ ֆոնդի բացմանը

27 Փետրվար, 2025 20:05
Վենչուրային կապիտալը նպաստում է երկրի տնտեսական կայուն աճին. Գրիգորյանը՝ Ֆորմուլա ՎիՍի երկրորդ ֆոնդի բացմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆորմուլա ՎիՍի երկրորդ ֆոնդի պաշտոնական պաշտոնական բացման միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Փոխվարչապետն իր խոսքում նշել է, որ վենչուրային կապիտալը հզորացնում է ձեռներեցներին, խթանում է տեխնոլոգիական առաջընթացը և նպաստում երկրի տնտեսական կայուն աճին։ Մհեր Գրիգորյանը հաջողություններ է մաղթել ֆոնդին և ընդգծել, որ Կառավարությունն իր հերթին շարունակելու է ջանքերը՝ ուղղված երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը և նորարարական էկոհամակարգի զարգացմանը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին