Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին ու ևս 6 անձ բերման են ենթարկվել

26 Փետրվար, 2025 17:57
ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին ու ևս 6 անձ բերման են ենթարկվել

Փետրվարի 24-ին մայրաքաղաքում ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել և քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել 7 անձ։

Ինչպես Shabat.news-ի հետ զրույցում նշեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, հայտնաբերվել է մեկ «ԻԺ» մոդելի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, մեկ «Չեզեթ» տեսակի ատրճանակի փամփշտատուփ՝ 9 փամփուշտով և մեկ դանակ։ ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։

Նշենք, որ բերման ենթարկված 7 անձանցից մեկը Գագիկ Ծառուկյանի փեսա, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է Դավիթ Մանուկյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին