Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժած

27 Փետրվար, 2025 20:34
Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժած

Այսօր՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են «Toyota» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին