Կարևոր իրադարձություններ

Գյումրիում վերանորոգվել է 10 մանկապարտեզ. Դավիթ Խուդաթյան

23 Փետրվար, 2025 23:34
Գյումրիում վերանորոգվել է 10 մանկապարտեզ. Դավիթ Խուդաթյան

Գյումրիում արված և մեկնարկող աշխատանքների մասին՝ թվերով. 2021-2024 թվականներին Գյումրիում սուբվենցիոն ծրագրով իրականացվել է թվով 12 ծրագիր՝ 8.2 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, որից 4 միլիարդ դրամը ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումն է։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Վերանորոգվել է թվով 10 մանկապարտեզ, հիմնանորոգվել են մի քանի տասնյակ համայնքային փողոցներ, համայնքի կարիքների համար ձեռք է բերվել 10 ավտոբուս։

Պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է թարմացնել համայնքի կոմունալ ավտոպարկը։ Շուտով կսկսվի Գյումրու Մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցումը։ Բարեկարգվել և շարունակվում են բարեկարգվել այգիներ ու պուրակներ։ 2021 թվականին Գյումրիում ավելի քան 171 միլիոն դրամ արժեքով կառուցվել է Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը, նորոգվել է «Զանգակ» մանկապարտեզը` 194 միլիոն դրամ արժեքով։

Նշված ժամանակահատվածում վերանորոգվել են նաև Գյումրու Խանջյան, Չայկովսկու, Տերյան և Նալբանդյան փողոցները, Հաղթանակ պողոտան: Ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի կառուցումը։ 2022 թվականին շուրջ 120 միլիոն դրամով նորոգվել է Գյումրի – Կապս – Ամասիա ճանապարհը»,- նշված է գրառման մեջ։



 

Լրահոս

Դիտել ավելին