Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանի գործուն ջանքերով Բելլան ազատության մեջ է. Սուրենյանց

23 Փետրվար, 2025 21:14
Հեղինակ՝ Սուրեն Սուրենյանց
Գագիկ Ծառուկյանի գործուն ջանքերով Բելլան ազատության մեջ է. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտնում է.

«Ծառուկյանի ողջունելի քայլը. հայ-բելառուսական ճգնաժամը հաղթահարելի է

Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի զգացմունքայնությամբ քննարկվում է Բելառուսում հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ձերբակալման թեման։ Խնդիրը շատ նուրբ ու զգայուն էր:

Եվ ահա հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի գործուն ջանքերով Բելլան ազատության մեջ է:

Այս համատեքստում ուզում եմ ուշադրություն դարձնել հատկապես երկու գործոնների վրա:

Առաջին, հայ- բելառուսական հարաբերությունների ճգնաժամի մասին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պնդումները, մեղմ ասած, չափազանցություն են:

Եթե Հայաստանում ադեկվատ իշխանություն լինի, Մինսկի հետ հնարավոր են կանխատեսելի և բնականոն հարաբերություններ, մանավանդ, Հայաստանն ու Բելառուսը երեք միությունների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, անդամներ են:

Երկրորդ, եթե Հայաստանում ադեկվատ իշխանություններ լինեն, հավուր պատշաճի հնարավոր է զբաղվել Հայաստանի քաղաքացիների իրավունքների հարցերով, եթե նույնիսկ նրանք Բաքվի բանտերում են»։

 

Լրահոս

Դիտել ավելին