Դեպի Հայաստան 2025 թվականի հունվարին այցելել է 139 հազար 482 զբոսաշրջիկ։
Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
«Նախորդ տարի զբոսաշրջային այցելությունների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 154 հազար 319։
2025 թ․ հունվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից՝ 55 հազար 130 քաղաքացի (39.5 %), Վրաստանից՝ 17 հազար 902 քաղաքացի (13%) և Իրանից՝ 13 հազար 186 անձ (9.4%)»,- ասվում է հաղորդագրության մեջ: