Կարևոր իրադարձություններ

Կրակայրիչների գործարանի բակում հրդեհ է բռնկվել

19 Փետրվար, 2025 13:20
Կրակայրիչների գործարանի բակում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamashyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղում գործող կրակայրիչների գործարանի բակում հրդեհ է բռնկվել: 

Ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկնեը:

Մինչ հրշեջների ժամանումը՝ բակում այրվող կրակայրիչների թափոնների կրակի դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան: 
 

 

Լրահոս

Դիտել ավելին