Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակի կլինիկական պատկերը բարդ է։ Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:
«Լաբորատոր հետազոտությունները, կրծքավանդակի ռենտգենը և կլինիկական վիճակը շարունակում են ներկայացնել բարդ պատկեր: Պոլիմանրէային վարակը, որն առաջացել է բրոնխոեկտազի և ասթմատիկ բրոնխիտի ֆոնի վրա և պահանջում էր հակաբիոտիկ թերապիայի օգտագործում կորտիզոնով, բարդացնում է թերապևտիկ բուժումը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Հռոմի Պապը լավ տրամադրություն ունի, առավոտյան հաղորդություն էր ստանում, ցերեկը աղոթում է և զբաղվում ընթերցանությամբ։