Կարևոր իրադարձություններ

Ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին նոր կեղծ մեղադրանք են ներկայացվել

18 Փետրվար, 2025 20:44
Ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին նոր կեղծ մեղադրանք են ներկայացվել

Բաքվում շարունակվում է ապօրինի պատանդառված՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը։

Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար, իսկ այսօր նոր մեղադրանք է առաջադրվել:

Դատական ֆարսի ժամանակ մեղադրական ակտում նշվել է, թե իբր ադրբեջանցի ուսուցիչներն ու ուսանողներն ապօրինի հեռացվել են աշխատանքից և արտաքսվել օկուպացված Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտից։

Բաքվի դատարանում որպես մեկ այլ մեղադրանք է ներկայացվել, թե իբր Արցախյան պատերազմում ավելի քան 100 մլրդ մանաթի նյութական վնաս է հասցվել Ադրբեջանին։

Հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 20-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին