Կարևոր իրադարձություններ

Սոցիալական կրեդիտների վերադարձի համար անհրաժեշտ տեղեկատվությունը պետք է ներկայացնել մինչև ապրիլի 1-ը

18 Փետրվար, 2025 22:29
Սոցիալական կրեդիտների վերադարձի համար անհրաժեշտ տեղեկատվությունը պետք է ներկայացնել մինչև ապրիլի 1-ը

Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: 

«Ընդլայնված ուղղություններից մեկը վերաբերում է 2024-2025 թվականների ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսերին:

 Անհրաժեշտ տեղեկատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ:

 Հարկային մարմինը ներկայացված տեղեկատվության հիման վրա սոցիալական ծախսի գումարը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին