Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ի նախաձեռնությամբ կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի մասնակից պետությունների հանդիպումը

18 Փետրվար, 2025 22:11
ՀՀ-ի նախաձեռնությամբ կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի մասնակից պետությունների հանդիպումը

Փետրվարի 18-ին Հայաստանի նախաձեռնությամբ կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի մասնակից պետությունների աշխատանքային հանդիպումը, որին մասնակցեցին Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Իտալիայի, Հունաստանի, Չինաստանի, Պերուի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։

Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել 2024թ․ դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման արդյունքների, հանդիպման արդյունքներով ընդունված «Երևանյան հռչակագրի», ինչպես նաև՝ հետագա համագործակցության հարցերի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին