Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ 2025 թվականի հունվարին արձանագարվել է հարկային եկամուտների զգալի աճ․ պետական բյուջե է մուտքագրվել 232․8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 31․1 տոկոսով, իսկ 2023 թվականի հունվարից՝ 40 տոկոսով։
Հարկային եկամուտների աճն արձանագրվել է բոլոր հարկատեսակների գծով։ Հիմնական աճն արձանագրվել է շինարարության, կառուցապատման և մեծածախ առևտրի ոլորտներում։