Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են ապահովել դեսպանների հնարավորինս շուտ նշանակումը. Լավրով

18 Փետրվար, 2025 18:00
ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են ապահովել դեսպանների հնարավորինս շուտ նշանակումը. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են ապահովել Մոսկվայում և Վաշինգտոնում դեսպանների հնարավորինս շուտ նշանակումը։

Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Լավրովը նաև ասել է.

«Ռուբիոն ընդգծել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ազգային շահերով առաջնորդվելու անհրաժեշտությունը, և Մոսկվան համաձայն է դրա հետ։

ԱՄՆ-ն կհայտարարի, թե ով է իրենց ներկայացնելու Ուկրաինայում կարգավորման հարցով բանակցություններին, Ռուսաստանը կանի նույնը։

Ռուսաստանը և ԱՄՆ-ը համակարծիք են, որ պետք է ամեն ինչ անել աշխարհաքաղաքական և տնտեսական հարցերում ջանքերը միավորելու համար։

Հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան կողմը սկսել է լսել Ռուսաստանի դիրքորոշումը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին