Քսան տարի անց Ջեյք անունով գործարարը որոշում է լքել կնոջը և ամուսնանալ քարտուղարուհու հետ: Վերջինս փաստաբանների միջոցով այնպես է անում, որ տղամադու առանձնատունը մնա իրեն: Ջեյքի կնոջը տունը լքելու համար տալիս են երեք օր:
Կինն իրերը հավաքելու հետո որոշում է վերջին անգամ ընթրել: Ընթրիքի համար ծովախեցգետին է պատրաստում և շամպայն ընտրում: Ընթրելուց հետո կինն ուտելիքի մնացորդները պահում է տան սենյակների անկյուններում, կահույքի մեջ և այլն:
Ջեյքը նոր կնոջ հետ մի քանի անմոռանալի օր անցկացնելուց հետո սատկած առնետի հոտ է զգում: Նորապսակների կյանքը քաոսի է վերածվում: Նրանց հյուրերը դադարում են տուն այցելել, տան աշխատողները հրաժարվում են աշխատել այդպիսի պայմաններում: Որոշում են տունը վաճառել նույնիսկ երկու անգամ ցածր գնով, սակայն ահավոր հոտի պատճառով ոչ ոք չի ցանկացել գնել:
Ջեյքն այնքան է հուսալքվում, որ որոշում է վարկով տուն վերցնել: Մի օր նախկին կնոջից զանգ է ստանում: Վերջինս տունն իր անունով անվանափոխելու պայմանով խոստանում է վերացնել տան հոտը: Մի քանի օր անց Ջեյքն ու իր նոր կինը ականատես են լինում այն բանին, որ նախկին կինն ամբողջ տան կահույքը դուրս է հանում: Նրանք այդպես էլ չեն գուշակում, թե ինչն էր տհաճ հետի պատճառը:
Ինչպես ասում են, «վրեժն այն ուտեստն է, որը պետք է մատուցվի սառը վիճակում»:
Իսկապես, կինն առանց որևէ հիստերիայի և սկանդալի կարողացավ հասնել իր նպատակին: