Կարևոր իրադարձություններ

Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցում է Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային համաժողովին

17 Հունվար, 2025 11:50
Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցում է Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում մասնակցում են Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային համաժողովին (GFFA)։

GFFA-ն միջազգային համաժողով է, որի ընթացքում քննարկվում են գլոբալ գյուղատնտեսության և պարենային քաղաքականության ապագայի հիմնական խնդիրները: Այն ամեն տարի անցկացվում է Բեռլինում միջազգային «Կանաչ շաբաթ»-ի (Grüne Woche) ընթացքում։ 

GFFA-ն կազմակերպվում է Պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարարության (BMEL) կողմից՝ Messe Berlin-ի հետ համագործակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին