«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը հայտնում է.
«Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու՝ Վաշինգտոնում հանդիպում եմ ունեցել Նահիգիան եղբայրների՝ Քիթ և Քեն Նահիգիանների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորությունները: Նահիգիան եղբայրները շուրջ երկու տասնամյակ բարձր պաշտոններ են զբաղեցրել ԱՄՆ տարբեր կառավարություններում՝ հատկապես հանրապետական վարչակազմերի ժամանակ:
Նահիգիանները համարվում են նախագահ Թրամփի և իր քաղաքական թիմի երկարամյա գործընկերներ: Ի դեպ, Քեն Նահիգիանը 2017 թվականին ղեկավարել է Թրամփի անցումային թիմը՝ ցուցադրելով իր կարողությունները պետական բարձր մակարդակի անցումային գործընթացների կառավարման գործում»: