Կարևոր իրադարձություններ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները

17 Հունվար, 2025 18:44
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է ռազմավարության նպատակների՝ կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգերի ամրապնդման, կոռուպցիայի հակազդման իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի կատարելագործման, հակակոռուպցիոն կրթության և  հանրային իրազեկման կառուցակարգերի կատարելագործման, հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործման, ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Մանրամասներ ներկայացնելով հակակոռուպցիոն ռազմավարությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ՝ զեկուցվել է, որ ներդրվել են բարեվարքության ընթացիկ ստուգման կառուցակարգեր դատավորների, դատախազների և քննիչների համար:

Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի կանխարգելման համաթվի ցուցանիշներին՝ համապատասխան միջազգային զեկույցների: Ընդգծլվել է, որ թև նախորդող ժամանակահատվածի ընթացքում դրական առաջընթաց կա, սակայն անհրաժեշտ է հետևողական քայլեր ձեռնարկել ներկա մեխանիզմների և կառուցակարգերի լավարկման համար:

Մտքեր են փոխանակվել դատաիրավական ոլորտում առկա խնդիրների և դրանց հաղթահարման շուրջ իրականացվող համակարգային փոփոխությունների վերաբերյալ:    

Անդրադառնալով զեկույցին՝ վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն ռազմավարության երեք հիմնական ուղղություններով՝ կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ու հակակոռուպցիոն կրթության ու հանրային իրազեկման վերաբերյալ հաշվետվողականությունը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս երեք ուղղություններով գեներացնել համապատասխան զեկույց, որը կքննարկվի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում:  

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին