Կարևոր իրադարձություններ

ՔԿ նախագահը ՌԴ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է դեռևս չկատարված քննչական պահանջներին

17 Հունվար, 2025 18:00
ՔԿ նախագահը ՌԴ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է դեռևս չկատարված քննչական պահանջներին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Արթուր Պողոսյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև ձևավորված միջազգային-իրավական համագործակցությունը:

ՌԴ դեսպանը շնորհավորել է Քննչական կոմիտեի նախագահին նշանակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար:

Զրույցի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել իրավական փոխօգնության շրջանակներում դեռևս չկատարված քննչական պահանջներին և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ կձեռնարկվեն գործուն քայլեր:

Անդրադարձ է կատարվել նաև մի շարք քրեական վարույթներով քրեական արդարադատությունից խուսափող և ՌԴ-ում գտնվող մի շարք անձանց:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ պայմանավորվածություններ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովելու արդյունավետ փոխգործակցության բարձր մակարդակ՝ նշելով, որ դրանից է կախված նաև ընթացակարգերի պահպանմամբ համագործակցության հետագա զարգացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին