Կարևոր իրադարձություններ

Վստահ եմ՝ Մախաչևի հետ մեր երկրորդ մենամարտը լավագույններից է լինելու. Արման Ծառուկյան

17 Հունվար, 2025 20:54
Վստահ եմ՝ Մախաչևի հետ մեր երկրորդ մենամարտը լավագույններից է լինելու. Արման Ծառուկյան

Ինձ Լոս Անջելեսում ընդունեցին այնպես, կարծես ես տանն եմ մենամարտելու։ Շատ հայեր կգան՝ դիտելու այս մենամարտը։ Այս մասին UFC-311 մրցաշարից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը։

Ինչպես հայտնում է MMA Fighting-ը, մարզիկը խոսել է Իսլամ Մախաչևի դեմ կայանալիք մենամարտի մասին: 

«Այս անգամ ես փորձելու եմ լսել իմ օգնականների խորհուրդները, չնայած սիրում եմ ամեն ինչ հակառակն անել։ Այժմ ճնշում չեմ զգում, իմ նպատակն է չեմպիոն դառնալը։

Վստահ եմ, որ Մախաչևի հետ մեր երկրորդ մենամարտը լավագույններից է լինելու թեթևքաշայինների պատմության մեջ։ Այն դիտելու և հիշելու են նաև 10 տարի հետո»,- նշել է հայ մարտիկը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին