Չինական TikTok սոցիալական մեդիայի հարթակի ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի Դոնալդ Թրամփի գլխավորած նոր վարչակազմը՝ արգելքի ուժի մեջ մտնելու ժամկետների պատճառով:
Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Սպիտակ տունը։
Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել էր TikTok-ի խնդրանքը՝ կասեցնել հունվարի 19-ից ԱՄՆ-ում արգելքի ուժի մեջ մտնելը։ Ընկերությունը պնդում էր, որ արգելքը խախտում է խոսքի ազատությունը՝ համաձայն ԱՄՆ Սահմանադրության:
Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնում է հունվարի 20-ին։