Կարևոր իրադարձություններ

Ինչ է արվում Քաջարակ-Ագարակ հատվածում

16 Հունվար, 2025 15:15
Ինչ է արվում Քաջարակ-Ագարակ հատվածում

Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարակ-Ագարակ 32կմ հատվածի կառուցման աշխատանքները։ 

Ընթանում են հողային, ինչպես նաև թունելի փորման, Մեղրի քաղաքի տրանսպորտային հանգույցի, հենապատերի և կամուրջների հենարանների բետոնացման աշխատանքները։ 

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32կմ ճանապարհ, երկու թունել (360մ և 520մ երկարությամբ) և 17 կամուրջ, որոնցից մեկի երկարությունը 720 մետր է։

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին