Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-գերմանական համագործակցության հարցեր

17 Հունվար, 2025 21:56
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-գերմանական համագործակցության հարցեր

Գերմանիայում անցկացվող Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային համաժողովի շրջանակում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրի հետ։ Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան էջում:

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում գերմանական վերաապահովագրող ընկերության ներգրավման, գերմանական գյուղտեխնիկային՝ Հայաստանի ֆերմերներին մատչելի հասանելիության, գերմանական լոգիստիկ ընկերության ներգրավման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
 
Հանդիպմանը մասնակցել են ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
 

Լրահոս

Դիտել ավելին