Այսօր՝ հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Մուշեղ Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 57-ամյա Նունե Դ-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: