Կարևոր իրադարձություններ

Միջին նորոգման աշխատանքներ՝ Հարթավան-Երնջատափ ճանապարհին (տեսանյութ)

17 Հունվար, 2025 19:14
Միջին նորոգման աշխատանքներ՝ Հարթավան-Երնջատափ ճանապարհին (տեսանյութ)

Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան – /Մ-3/ ճանապարհի կմ33+340-կմ40+516 հատվածում։ Մոտ 7.2կմ նորոգված ճանապարհը ձգվում է Հարթավանից մինչև Երնջատափ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Միջին նորոգման շրջանակում նշված ճանապարհահատվածում, որը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, երթևեկելի մասի վերին շերտի ֆրեզում։ Տեղադրվել է հարթեցնող շերտ և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկ։ Լրացվել են նաև կողնակները։ Ճանապարհը գծանշվել է, տեղադրվել են ազդանշանային սյուներ:

Միջին նորոգման աշխատանքները կատարվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

Լրահոս

Դիտել ավելին