Կարևոր իրադարձություններ

«Տանը մենակ» ֆիլմի առանձնատունը վաճառվել է 5,5 միլիոն դոլարով

17 Հունվար, 2025 16:20
«Տանը մենակ» ֆիլմի առանձնատունը վաճառվել է 5,5 միլիոն դոլարով

«Տանը մենակ» ֆիլմի հայտնի առանձնատունը վաճառվել է 5,5 միլիոն դոլարով, հայտնում է TMZ-ը։ 

Պորտալի տվյալներով՝ առանձնատունը վաճառքի է հանվել 2024 թվականի մայիսին՝ 5,25 մլն դոլար արժեքով:

Պորտալի տեղեկությունների համաձայն՝ ֆիլմում ընդգրկված է եղել միայն տան արտաքին ճակատը, քանի որ այն ներսից շատ նեղ է եղել ամբողջ նկարահանող խմբի համար, ուստի կինոգործիչները մեծ երկհարկանի ստուդիա են կառուցել մոտակայքում գտնվող նախկին դպրոցի շենքում։

Տունն ընդարձակ է՝ հինգ ննջասենյակով, վեց լոգասենյակով, բարձրակարգ կինոթատրոնով և նույնիսկ առաջին կարգի փակ սպորտային կորտով։

Քևինին մարմնավորած Մաքոլեյ Կալկինը 2024 թ. դեկտեմբերին խոստովանել է, որ նույնիսկ ինքը ցանկություն է ունեցել գնել տունը՝ «հանուն զվարճանքի»։ Նա ասել էր, որ չի տեղափոխվի այնտեղ ապրելու, սակայն կարող է այն դարձնել «տուն ֆիլմի երկրպագուների համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին