Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտնել է, որ հունվարի 17-ին եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում է Վայոց ձորի մարզ։
Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Այսօր եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Հայաստանի Վայոց ձորի մարզ․ համագործակցություն՝ ԵՄ-ի և նրա անդամ պետությունների հետ, Հայաստանի ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն, աջակցություն՝ ԵՄ դիտորդական առաքելությանը»,-նշված է դեսպանի գրառման մեջ։