Հունվարի 16-ի գիշերը, ժամը 1․40-ին Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող յուղման կետերից մեկում գողություն է կատարվում։
Կարճ ժամանակ անց նշված վայրից՝ հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 48-ամյա մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գործիքներ, շինարարական ռետինե միջադիրներ և պտուտակահանի գլխիկներ:
Ձերբակալման ժամանակ նա ձեռքից նետել է ձեռնոցներ, մետաղյա լինգ, դուր և յուղման կետի կախովի փականը՝ վնասված վիճակում: Առավոտյան տուժողից ընդունվել է հաղորդում: Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: