Կարևոր իրադարձություններ

Գործարկումից րոպեներ անց SpaceX-ի Starship հրթիռը պայթել է

17 Հունվար, 2025 11:10
Գործարկումից րոպեներ անց SpaceX-ի Starship հրթիռը պայթել է

Հունվարի 16-ին SpaceX-ն իրականացրել է 123 մետր երկարությամբ աշխարհի ամենամեծ ու հզոր հրթիռի՝ Starship-ի յոթերորդ փորձնական արձակումը։ Սակայն արդիականացված տիեզերանավը պայթել է, մինչդեռ Super Heavy ուժեղացուցիչն ապահով վերադարձել է մեկնարկային հարթակ:

Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Իլոն Մասկի ընկերությունը հայտնել է, որ տիեզերանավի վեց շարժիչը կարծես թե անջատվել են մեկը մյուսի հետևից, և հրթիռի հետ կապը կորել է թռիչքից 8 րոպե 30 վայրկյան հետո:

Օդանավից ստացված վերջին տվյալները ցույց են տվել 90 մղոն (146 կմ) բարձրություն և ժամում 13245 մղոն (21317 կմ/ժ) արագություն:

Տիեզերանավը արձակվել է ԱՄՆ-ի Տեխասից և պետք է թռչեր Մեքսիկական ծոցով ամբողջ աշխարհով մեկ՝ նախորդ փորձնական թռիչքների նման: Սա արդիականացված տիեզերանավի առաջին թռիչքն էր օգտակար բեռով, բայց առանց անձնակազմի։

Պայթյունի պատճառով այլ օդանավակայաններ են վերաուղղորդվել տասնյակ կոմերցիոն ինքնաթիռներ։ 45 րոպեով հետաձգվել են Մայամիի և Ֆլորիդայի օդանավակայաններից մեկնումները։ Իլոն Մասկը հայտնել է, որ ըստ նախնական գնահատումների՝ ձախողման պատճառը եղել է վառելիքի արտահոսքը։ 

Այս միջադեպը, հնարավոր է, հետաձգի այս տարի Starship հրթիռների առնվազն 12 փորձարկում իրականացնելու՝ Մասկի պլանները։ Հունվարի 16-ին իրականացված փորձարկումը 2023 թվականից ի վեր SpaceX-ի Starship հրթիռի արդեն 7-րդ փորձարկումն է։

 

Լրահոս

Դիտել ավելին