«Մանչեսթեր Սիթիի» գոլահար Էրլինգ Հալանդը կշարունակի հանդես գալ «քաղաքայինների» կազմում։ Նորվեգացի հարձակվողի նոր պայմանագիրը երկարաժամկետ է՝ նախատեսված մինչև 2034 թվականը, հայտնում է անգլիական ակումբը։
Հալանդը կդառնա մանչեսթերյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Բրիտանական աղբյուրների հաղորդմամբ՝ սա սպորտի պատմության մեջ ամենաթանկ պայմանագրերից մեկն է։ «Մանչեսթեր Սիթին» Էրլինգին ձեռք է բերել 2022 թվականին՝ Դորտմունդի «Բորուսիային» վճարելով 60 միլիոն եվրո։