Կարևոր իրադարձություններ

1064 թվականին սելջուկների կողմից Անի քաղաքի գրավման, նաև՝ էժան և ձրի աշխատող պաշտոնյաների մասին. Փաշինյան

17 Հունվար, 2025 10:40
1064 թվականին սելջուկների կողմից Անի քաղաքի գրավման, նաև՝ էժան և ձրի աշխատող պաշտոնյաների մասին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«1064 թվականին սելջուկների կողմից Բյուզանդիայի կառավարման ներքո գտնվող Անի քաղաքի գրավման, ինչպես նաև էժան և ձրի աշխատող պաշտոնյաների մասին.

«Կայսրությունից Անին զրկողը, գրում է Ատտալիատեսը,- Մոնոմախ կայսրի կծծիությունն էր: Անիի կառավարիչը ռոճիկ էր ստանում, բայց կայսերը ներկայացավ Բագարատ անունով ոմն հայ եւ նրան ասաց, թե կառավարիչի պաշտոնն առանց վարձի կարող է վարել եւ ավելի լավ պահպանել քաղաքն ու նրա շրջակայքը:

Կայսրը նրան ընդառաջեց, նշանակեց դուքս և ընձեռեց կառավարչի պաշտոնը: Բայց Բագարատը վատ էր վարում գործերը, նա միջնաբերդը հացով չապահովեց, պատերազմական կամ քաղաքական ոչ մի հարց հաստատ չլուծեց եւ հոյակապ քաղաքը գցեց մեծ վտանգների մեջ, քանզի ի վերա ամենայնի, այս «անվարձ զորավարը» պետությանն օգուտ տալու համար կայազորն էլ էր ցրել եւ խոստացել քաղաքն առանց կայազորի պաշտպանել»:

Հայոց պատմություն, հատոր II, գիրք երկրորդ, էջ 188-189

Ակադեմիական հրատարակություն, Երեւան, 2014»:

 

Լրահոս

Դիտել ավելին