Ռուսական գազի տարանցումը Եվրոպա Ուկրաինայի տարածքով ամբողջությամբ դադարեցվել է։ Այս մասին փաստում են համաձայն եվրոպական գազատրանսպորտային օպերատորների տվյալները։
Մղումը դադարեցվել է հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ին:
«Գազպրոմը» հայտնել էր, որ ուկրաինական կողմի՝ իր տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման մասին համաձայնագիրը երկարաձգելուց հրաժարվելը ռուսական հոլդինգին զրկել է այս ճանապարհով վառելիք մատակարարելու տեխնիկական և իրավական հնարավորությունից։
Սլովակիայի գազատրանսպորտային Eustream օպերատորի տվյալներով՝ գազի նոր օրվա մեկնարկով գազի հոսքերը Ուկրաինայի և Սլովակիայի սահմանին ամբողջությամբ դադարեցվել են։