Կարևոր իրադարձություններ

Էրլինգ Հոլանդը հայր է դարձել

31 Դեկտեմբեր, 2024 12:32
Էրլինգ Հոլանդը հայր է դարձել

«Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը հայր է դարձել։

Այդ մասին հայտնել է մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

«Երբեմն Էրլինգին շատ խիստ են դատում, բայց անհաջողություններն էլ ֆուտբոլի մի մասն են։ Հիմա նա շատ է խաղում և շատ է հոգնում։ Մի քանի օր առաջ էլ նա հայր է դարձել։ Հիմա շատ հուզիչ ժամանակ է Հոլանդի համար»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

Էրլինգ Հոլանդի ընկերուհին 20-ամյա նորվեգացի ֆուտբոլիստուհի Իզաբել Հաուսենգ Յոհանսենն է։ Երկուսն էլ «Բրյունե» ֆուտբոլային ակադեմիայի շրջանավարտներ են։

 

Լրահոս

Դիտել ավելին