«Հայ Արտ» կենտրոնում «Կիկոյի հետ առաջ ու հետ» խորագրով բացվել է ստամբուլահայ նշանավոր բանաստեղծ Զահրատի 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։
Հղացումը հայելային է. Զահրատը ստեղծել է մի կերպար, որն իրականում ինքն է։ Այդ կերպարը նրա բանաստեղծություններում հաճախ հանդիպող Կիկոն է։ Կիկոն նրա կենսագրությունն է՝ միախառնված ծննդավայր քաղաքի՝ Ստամբուլի տեսարաններով, մարդկանցով, կենցաղով։
Ցուցահանդեսի հայեցակարգը մշակել և իրականացրել է «Ֆակտում» փաստագրական կենտրոնը՝ «Ակտուալ արվեստ» մշակութային կազմակերպության աջակցությամբ։
Ցուցահանդեսը «Հայ Արտ» կենտրոնում կգործի դեկտեմբերի 6-ից 16-ը։