Սիրիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ այսօր Սիրիայի պատմության նոր էջ է բացվում ազգային համաձայնություն կնքելու համար, որը կմիավորի սիրիացի ժողովրդին, այլ ոչ թե կբաժանի:
«Մենք պետք է աշխատենք մեկ հայրենիք կառուցելու համար, որտեղ կգերիշխի արդարությունն ու հավասարությունը և որտեղ բոլորը կունենան իրավունքներ և պարտականություններ:
Արտգործնախարարությունը և դիվանագիտական ներկայացուցչությունները կշարունակեն աշխատանքը»,- նշել են ԱԳՆ-ից։