Կարևոր իրադարձություններ

Ազգային պատկերասրահում բացվել է Զարեհ Մութաֆյանի գեղանկարների ցուցադրությունը (տեսանյութ)

06 Դեկտեմբեր, 2024 18:25
Ազգային պատկերասրահում բացվել է Զարեհ Մութաֆյանի գեղանկարների ցուցադրությունը (տեսանյութ)

Հայաստանի ազգային պատկերասրահում դեկտեմբերի 5-12-ը բացվել է ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի գեղանկարների ժամանակավոր ցուցադրությունը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում նկարիչ Զարեհ Մութաֆյանի որդու՝ պատմագետ և մաթեմատիկոս Կլոդ-Արմեն Մութաֆյանի ցանկությամբ և Հանրապետության նախագահի աջակցությամբ նկարչի ստեղծագործական ժառանգության տարբեր շրջաններին վերաբերող ավելի քան 6 տասնյակ գեղարվեստական գործեր տեղափոխվել են Հայաստան և ի պահ հանձնվել Ազգային պատկերասրահին:

Ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի ստեղծագործությունների մի մասը տրվել է ազգային պատկերասրահի մարզային մասնաճյուղերին և մարզային այլ թանգարանների ու ցուցասրահների:

 

Լրահոս

Դիտել ավելին