Վրաստանում ցույցերի ութերորդ օրն է: Ցուցարարները բողոքում են ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը օրակարգից հանելու՝ իշխանությունների որոշման դեմ։
Վրաստանի Քութայիսի քաղաքում անցկացված բողոքի ցույցի ժամանակ քաղաքացիներից մեկը վատացել է, ինչին հետևել է հավաքվածների և իրավապահների դիմակայությունը։
Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիան էլ է լարված է անցնում․ ցուցարարները պիրոտեխնիկա են օգտագործում հատուկջոկատայինների դեմ:
Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։