Հալեպի հաջող գրավումից հետո գրոհայինները մոտեցել են Համա քաղաքին և պատրաստվում են գրոհել այն։
Սիրիական ԶՈՒ-ն Համա քաղաքից վերաբաշխել է իր ուժերը քաղաքից դուրս ամրացված դիրքեր՝ խուսափելու համար բնակելի թաղամասերում բախումներից։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վերջին օրերին կատաղի մարտերը շարունակվել են միաժամանակ մի քանի ուղղություններով, ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ և նրանց տեխնիկան։
Հինգշաբթի օրվա երկրորդ կեսին մարտերը թեժացել են, ինչը հանգեցրել է Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի անձնակազմի կորուստների։